Ովքեր են Երևանում փլատակներից դուրս բերված քաղաքացիները, և ինչ վիճակում են նրանք

Տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր։ Վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ տղամարդու և մեկ տարեց կնոջ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ տղամարդը 30–ամյա Հ․ Ս.-ն է, կինը` 86–ամյա Ռ․ Ն․-ն։
Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։
Տանն են եղել ամուսինն ու սկեսուրը. ի՞նչ են պատմում պայթյունից փլված տների բնակիչները