Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով 3-4 սեփական տուն է փլուզվել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են Sputnik Արմենիայի թղթակիցները։
Նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է սեփական տներից մեկում` գազի բալոնի պայթելու հետևանքով։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարներ, կինոլոգներ և շտապօգնության բրիգադներ։ Փլատակներում գտնվողներին փորձում են հանել շների օգնությամբ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան նաև, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Հիշեցնենք` պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում։ Ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում։