Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. եղանակի տեսություն

Երեկոյան Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս փետրվարի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-6-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում փետրվարի 4–ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։