ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 82 տարեկանում մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը։ Տեղեկությունը X-ում հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը։
Նրա մոտ հունվարին քաղցկեղ էր հայտնաբերվել։ Գեյնգոբը մահացել է հիվանդանոցում։
Նամիբիայի նախագահի պաշտոնակատար Նանգոլո Մբումբան նամիբիացիներին հորդորել է հանգստություն պահպանել, մինչ կառավարությունը կզբաղվի բոլոր անհրաժեշտ պետական միջոցառումներով և նախապատրաստություններով։
Հեյգ Գեյնգոբը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 3-ին։ 2014 թվականին նա առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու և նույն տարվա նոյեմբերի 28-ին հաղթանակ տարել նախգահական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների ավելի քան 86%-ը: 2015 թվականի մարտի 21-ին Գեյնգոբը ստանձնել էր պաշտոնը։
Պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո` 2019 թվականին, հերթական ընտրություններում Գեյնգոբը կրկին հաղթել էր` ստանալով ձայների 56,3%–ը։