ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Նիկողոսյանը եղել է օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը»,– ասված է հաղորդագրությունում։
Վաստակավոր մարզչի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ փետրվարի 4-ին: