ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԼԺՀ–ում Լիսիչանսկի գնդակոծությունից հետո տարվող որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Լիսիչանսկում հացաբուլկեղենի փռի շենքի փլուզման վայրում ավարտվել է որոնողափրկարարական գործողությունը։ ՌԴ ԱԻՆ ծառայողները փրկել են 10 անձի։ Ցավոք, 28 անձ, այդ թվում` 1 երեխա, մահացել են»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 3–ին գնդակոծության արդյունքում ավերել են ԼԺՀ-ի հացաբուլկեղենի փուռը: Հաղորդվում էր, որ փլատակներում կարող է գտնվել մոտ 40 մարդ:
ԼԺՀ-ում Լիսիչանսկի գնդակոծության զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում ՝ 1 երեխա։
Լիսիչանսկը քաղաք է Լուգանսկի Հանրապետությունում, որը գտնվում է ճակատային գծի մոտ։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են այդ բնակավայրը։