Հայաստանի հոկեյի հավաքականը դարձել է «Երևանյան գիշերներ-2024» մրցաշարի հաղթող

Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո է վերսկսել ելույթները և պատրաստվում է 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։
Sputnik
Հայաստանի հոկեյի հավաքականը դարձել է «Երևանյան գիշերներ-2024» մրցաշարի հաղթող։ Մեր թիմը մրցաշարում պայքարել է Ռուսաստանի թիմի՝ «Ռոսպրեսսայի» հետ և հաղթել 10-1 հաշվով:
Նշենք, որ «Ռոսպրեսայի» կազմում խաղում են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը և Ռոման Շիրոկովը, անվանի մարզական մեկնաբան Դենիս Կազանսկին և այլ հայտնիներ։
Հոկեյը վերադառնում է. Հայաստանի առաջին առաջնության մեկնարկը` լուսանկարներով
Ի դեպ, տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել «Երևանյան գիշերներ–2024» մրցաշարում։
Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ հոկեյիստները 11-0 հաշվով հաղթել էին Մոսկվայի «Արևային արջեր» (Solar Bears) թիմին, ապա մրցել ռուսական «Օլիմպ» (Ուլյանովսկ) թիմի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո է վերսկսել ելույթները և պատրաստվում է 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։
«Երևանյան գիշերներ» մրցաշարից առաջ թիմը հավաք էր անցկացնում Երևանում։
Հայտնի հոկեյիստի փոքրիկ որդու արձագանքը` հայրիկին հեռուստացույցով տեսնելիս. տեսանյութ