Արգանդի վզիկի քաղցկեղը բուժելի է. էրոտիկ ֆիլմերի հնդիկ աստղը «հարություն է առել»

Պունամը նշել է, որ արգանդի վզիկի քաղցկեղը հազարավոր կանանց կյանք է խլել, սակայն այդ հիվանդությունը բուժելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հնդիկ դերասանուհի Պունամ Պանդին հանկարծակի «հարություն է առել» իր մահվան մասին լուրերից հետո։ Էրոտիկ ֆիլմերի 32-ամյա աստղը սոցցանցերում կապ է հաստատել երկրպագուների հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պանդին մահացել է արգանդի վզիկի քաղցկեղից: Սակայն, ինչպես պարզվեց, դա ընդամենը իրավիճակին դրամատիզմ հաղորդելու համար էր։ Դերասանուհին այս կերպ, իբր, փորձել է ուշադրություն հրավիրել օնկոլոգիական հիվանդությունների խնդրի վրա և մարդկանց հորդորել հաճախակի հետազոտվել։
«Պունամ Պանդին ողջ է և առողջ։ Նրա համարձակ արարքն ուղղված է նրան, որպեսզի ուշադրություն հրավիրի կանոնավոր հետազոտությունների կարևորության վրա` քաղցկեղի վաղ հայտնաբերման և հիվանդության լուռ սպառնալիքի մասին իմանալու համար», - ասվում է դերասանուհու սոցիալական ցանցերում։
Պունամը նշել է, որ արգանդի վզիկի քաղցկեղը հազարավոր կանանց կյանք է խլել, սակայն այդ հիվանդությունը բուժելի է։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է այն հայտնաբերել վաղ փուլերում։
ՀՀ–ում տարեկան բացահայտվում է քաղցկեղի ավելի քան 8100 նոր դեպք. ո՞ր տեսակներն են տարածված