Օդի ջերմաստիճանը ե՞րբ կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Հաջորդ շաբաթ շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 2-4 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։
Եղանակի տեսություն
Սևանի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 10 սանտիմետրով