Կնամոլ Մուրզիկն ու մարդամոտ Սևուկը. ինչպես է ձմեռն անցնում կենդանաբանական այգում

Sputnik
Ձմռան ամիսներին կենդանաբանական այգու բնակիչների մեծ մասը չսառչելու համար հատուկ ձմեռային կացարաններում է անցկացնում։ Բայց այգում նաև ձմեռն ու ձյունը սիրողներ կան։ Չնայած ցուրտ եղանակին՝ նրանք դուրս են գալիս տաք կացարաններից ու զբոսնում` վայելելով ճերմակ ձյունն ու մաքուր օդը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «շփվել է» կենդանաբանական այգու բնակիչների հետ։
1 / 14

Առատ ձյան շերտը չի խանգարում քարայծներին մագլցել ժայռերը։

2 / 14

Մարդամոտ կապիկը «կազմ ու պատրաստ» սպասում է այցելուներին։

3 / 14

Բաշավոր ոչխարը արդեն երկար ժամանակ է ապրում է եղնիկների ազատավանդակում։ Ասում են՝ նա այստեղ իրեն ավելի լավ է զգում։

4 / 14

Սպիտակագլուխ անգղը ամեն օր մոտ 1.5 -2 կգ միս է ուտում։

5 / 14

Ամուրյան վագր Շական այգու ամենացրտասեր կենդանին է։ Անգամ առատ ձյան ժամանակ նա կացարան չի մտնում։ Ի դեպ, ամուրյան վագրը գրանցված է «Կարմիր գրքում» որպես անհետացող տեսակ։

6 / 14

Մուրզիկը մանդրիլ ցեղատեսակի կապիկ է, որը կենդանաբական այգու աշխատողների շրջանում կնամոլի համբավ է վայելում։

7 / 14

Տարվա այս ամիսներին արու եղնիկների կոտոշները կտրում են, որպեսզի նրանք կռվելուց իրար չվնասեն։

8 / 14

Սևուկ անունով երկսապատանի ուղտը այգու ամենամարդամոտ ու հանգիստ կենդանիներից է։

9 / 14

Կենդանաբանական այգում վստահեցնում են` բորենիների չար ու վնասակար լինելը միֆ է։ Նրանք իրականում շատ խելացի ու բարի են։

10 / 14

Աֆրիկյան այռուծները չնայած տաք, սավաննաների կլիմայի սիրահար են, բայց Հայաստանում ծնված Մուֆասին դուր է գալիս նաև ձմեռը։

11 / 14

Էգ առյուծները դուրս են եկել ձմեռային զբոսանքի։

12 / 14

Կատվային լեմուրները նախընտրում են տաքուկ կացարանը։

13 / 14

Ցանցանախշ պիթոնը տարիքով ամենամեծն է այգում ՝ 27 տարեկան։ Այս ցեղատեսակի օձերն ապրում են միջինում 15-20 տարի։

14 / 14

Այգու ամենաերիտասարդ կենդանին նույնպես օձն է։ Թագավորական պիթոնը ծնվել է 2023թ–ի սեպտեմբերին։