ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը

ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
Ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
Նշվում է, որ քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին: