ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի -Sputnik. Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա նպաստելու է մեր երկրում կյանքի որակի բարելավմանը, կյանքի միջին տևողության բարձրացմանը»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ համընդհանուր առողջապահության համակարգում, որը փուլ առ փուլ ներդրվում է Հայաստանում, շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության վրա, որտեղ հիվանդությունները փորձում են նախապես բացահայտել ՝ չսպասելով, որ դրանք ծանր վիճակում հայտնվեն:
Հիշեցնենք, որ 2024 թվականի կեսերից բժշկական ապահովագրություն կսկսեն ստանալ հաշմանդամություն ունեցող, անապահով քաղաքացիները (նպաստառուներ), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողները, ինչպես նաև անչափահասները (մինչև 18 տարեկան):
2025-ից կմիավորվեն սոցփաթեթից չօգտվող պետական հատվածի աշխատողներին, ինչպես նաև թոշակառուներին, 2026 - ից՝ մասնավոր հատվածի աշխատողներին, ինչպես նաև ֆերմերներին։ Ի վերջո, 2027 թվականից ծրագրում նախատեսվում է ներառել բոլոր մյուսներին։ Դեռևս որոշված չէ ապահովագրության ծածկույթը, ինչպես նաև դրա պետական համաֆինանսավորումը քաղաքացիների տարբեր խմբերի համար։