Բենզին տեղափոխող ավտոցիստեռնը Արագածոտնում բախվել է բեռնատարին․ կա տուժած

Ավտովթարի ենթարկված ավտոցիստեռնը
Տուժածի առողջական վիճակը բժիշկները նրա գնահատել են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Արագածոտնում բենզին տեղափոխող ավտոցիստեռնը բախվել է բեռնատարին։ Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, կա տուժած։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին։ Հայտնել են, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։
Ավտովթարի ենթարկված «Ֆորդ» բեռնատարը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1970 թ.) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ Հ․ Զ․, ծնված 1985 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։