Մահացել է լեգենդար լեռնագնաց Լև Սարկիսովը

Լև Սարկիսով
Սարկիսովը դարձավ առաջին հայը, որը 1999 թ. կարողացավ հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը, և նրա անունը գրվեց Գինեսի ռեկորդների գրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Մահացել է լեգենդար լեռնագնաց և մարզիչ Լև Սարկիսովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան։

«Ցավով տեղեկացնում ենք, որ 86 տարեկանում կյանքից հեռացավ լեգենդար լեռնագնաց և մարզիչ Լև Սարկիսովը: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին, ինչպես նաև Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիային այս մեծ կորստի համար»,– ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Լև Սարկիսովն առաջին հայն է, որ կարողացավ 1999 թ. հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը։ Արդյունքում նրա անունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես Էվերեստ բարձրացած ամենատարեց լեռնագնաց։