Գազալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով Քենիայում 2 մարդ է մահացել, մոտ 300-ը տուժել են

ԶԼՄ-ների տվյալներով` Նայրոբիի հիվանդանոց է տեղափոխվել 142 մեծահասակ և 25 երեխա, որոնցից շատերը շնչուղիների վնասվածքներ ունեն:
Sputnik
Երկու մարդ է մահացել և գրեթե 300-ը վիրավորվել են Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազի լիցքավորման ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետեւանքով, գրում է տեղական Standard թերթը` հղում անելով իշխանություններին:
Թուրքիայում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում
Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Հրդեհին մի քանի պայթյուն է նախորդել։
«Տարբեր ստորաբաժանումների համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է 271 մարդու հաջողությամբ տարհանել Նայրոբիի տարբեր բուժհաստատություններ»,- X սոցցանցում հայտնել է Կարմիր Խաչը:
Երկու մարդու մահվան մասին հայտնել Էմբակասիի դատախազ Ուեսլի Կիմետոն։