Երևանի 10 գետնանցումում հատուկ վերելակներ կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար

Երևանի 2 գետնանցումում արդեն իսկ կան տեղադրված հատուկ վերելակներ, այժմ կատարվում են 3-րդի կառուցման աշխատանքները։
Sputnik
Երևանի մի շարք գետնանցումներում հատուկ վերելակներ են տեղադրվել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այս տարի հատուկ վերելակներով կահավորված գետնանցումները կլինեն 10։ Կկահավորվեն հետևյալ հասցեների գետնանցումները՝ Գարեգին Նժդեհի փողոց (շուկայի դիմաց), Իսակովի պողոտա (ավտոկայան), Կոմիտասի պողոտա (շուկայի դիմաց), Գայի պողոտա (շուկայի դիմաց), Ազատության պողոտա («Հաղթանակ» զբոսայգու մուտք), Տիգրան Մեծի պողոտա («Ռոսիա» առևտրի կենտրոն), Կոմիտասի պողոտա 38, «Հաղթանակ» կամուրջ։
«Զբոսնող» առնետներ, դիակ, գողացված լուսարձակներ. ի՞նչ վիճակ է Երևանի գետնանցումներում
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 76 հիմնական դպրոցի դիմացի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի դիմաց արդեն իսկ տեղադրված են հատուկ վերելակներ։
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարժության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը նշում է, որ բոլոր հասցեներում, որտեղ տեղադրվում են վերելակները, լինելու են նաև տեսահսկող սարքեր։
«Քաղաքացիների հոսքը, ինչպես նաև դիմած քաղաքացիների պահանջները համադրել ենք և վերջնական որոշում է կայացվել հենց այս 10 հասցեում վերելակներ տեղադրել»,- ընդգծեց Գեղամյանը։
Նշվում է, որ Բաղրամյան պողոտայում տեղադրված վերելակն այժմ փորձարկման փուլում է։
Երևանի բնակիչ Սերոբ Հովհաննիսյանը վստահ է՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, որոնք անվասայլակով են տեղաշարժվում, նմանատիպ լուծումները շատ կարևոր են։
Երևանում նաև նախատեսվում է նոր թեքահարթակներ կառուցել։
Փակ շուկայի մոտի գետնանցումում հենաշարժողական խնդիրներով անձանց համար վերելակ է տեղադրվել