Վլադիմիր Պուտինը շնորհավորել է պատրիարք Կիրիլին գահակալության 15-ամյակի առթիվ

Պուտինը պատրիարք Կիրիլին սպիտակ վարդերի փունջ է նվիրել։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ և շնորհավորել նրան գահակալության տասնհինգերորդ տարեդարձի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ տոնի՝ գահակալության օրվա առթիվ: 15 տարի: Կարծում եմ` նույնիսկ չեք նկատել, թե ինչպես են անցել այս 15 տարիները: Շնորհակալություն Ձեր աշխատանքի համար», - ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը պատրիարքին սպիտակ վարդերի փունջ է նվիրել։

Դիմակայել պառակտումներին․ պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին