ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրան այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ, հայտնում են Մատենադարանից:
Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:
Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին: