Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուի վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
«Մենք չենք կանգնեցնի գործընթացը. մենք պետք է վերցնենք մեր տղաներին: Հարաբերակցությունն այն մարդկանց, որոնք գտնվում են Ռուսաստանում և մեր տղաների, որոնք գտնվում են Ուկրաինայում... մեկը տասին է, նույնիսկ ավելին: Մենք, միևնույն է, մեր տղաներին կվերցնենք, եթե ուկրաինական կողմը, իհարկե, պատրաստ է։ Նրանք մեզ անընդհատ ազդանշան են տալիս, որ պատրաստ են», - ասել է նա։
Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ուկրաինական գերությունից վերադարձել է 195 մարդ, փոխարենը նույն թվով ռազմագերիներ են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ բոլոր ազատվածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլ թիվ է նշել։Հաստատելով տեղի ունեցած փոխանակման մասին տեղեկատվությունը` նա հայտարարել է 207 վերադարձված զինվորականների մասին։
Մեկ շաբաթ առաջ փոխանակումը խափանվել էր Բելգորոդի մարզում ռուսական ԻԼ-76-ի կործանման պատճառով։ Փորձաքննության տվյալներով՝ Իլ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համակարգի կողմից։
Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի հունվարի 24-ին Բելգորոդի մարզի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի վեց անդամներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ավելի քան 60 ուկրաինացի գերեվարված զինծառայողներ։ Նրանք բոլորը մահացել են։