Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ճանապարհ, Հայաստան. Արխիվային լուսանկար
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բայց միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Գերատեսչությունից հայտնում են, որ ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում