Երևանում հոգեհանգստյան կարգ է մատուցվել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ

Հուշակոթողի մոտ հոգեհանգստյան կարգ են կատարել հայ և ռուս հոգևորականները:
Sputnik
Երևանում՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ, հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Աղոթք են բարձրացրել Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականները։
Քաղաքացիներն էլ ծաղիկներ են դրել հուշակոթողի մոտ, որն ավելի վաղ հայտնվել էր ոմն Սամվել Շիրինյանի ռուսատյաց ակցիայի թիրախում:
Վերջինս սոցիալական ցանցերում տեսագրություն էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է նա պոկում ու տրորում ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալում ծաղկեպսակները։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։