Վարդենիսում կինն ընկել է հետընթաց անող մեքենայի տակ. ղեկին եղել է 84–ամյա ամուսինը

Հիվանդանոցի ճանապարհին կինը մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Գեղարքունիքում 84-ամյա տղամարդն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր կնոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ Վարդենիսում ժամը 16:20-ի սահմաններում Մայիս Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հետընթաց կատարելիս պատահաբար վրաերթի է ենթարկել սայթաքելու հետևանքով վայր ընկած 75-ամյա Սվետլանա Բ.-ին:
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է։
Կայքը գրում է, որ մահացածը վարորդի կինն է։