Ռոտերդամում գազի պայթյունից շենք է փլուզվել. տեսանյութ

Պայթյունի ալիքի հետևանքով 15 ավտոմեքենա է շրջվել և բնակարանների պատուհաններ են կոտրվել։
Sputnik
Ռոտերդամում բնակելի շենքի մի հատվածը փլուզվել է գազի պայթյունից։ Ընդհանուր առմամբ 3 պայթյուն է որոտացել։
Ինչպես հայտնում է Mash Telegram ալիքը, նախնական տվյալներով, մոտ 10 անձ տուժել է։
Վնասվել է մոտակա մի քանի շինություն, պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են տների պատուհաններն ու ավելի քան 15 ավտոմեքենա է շրջվել։
Դեպքի վայր ժամանած հրշեջները փորձում են մարել կրակը, որն արդեն հարակից շենքին է հասել։