Հայաստանի որոշ շրջաններում այսօր բուք է լինելու. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ի՞նչ են փնտրում և գտնում Թունիս մեկնող հայ զբոսաշրջիկները․ խորհուրդներ՝ սեփական փորձով