ՀՀ–ն պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում. «Ռոսատոմ»

«Ռոսատոմը» նախագծեր և պայմանավորվածություններ ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Ռոսատոմը» կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը
Խոսելով այդ ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածությունների մասին այլ երկրների հետ՝ գլխավոր տնօրենը հիշատակել է նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է:
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ: