Հայաստանի որոշ շրջաններում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 0-ից 2, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 29-30-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 0-ից 2, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։