Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը

Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կալանքը 4 ամսով երկարացնելու մասին դատարանի որոշումը մնում է ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Վարդանյանին Ադրբեջանում կալանավորել էին 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, 4 ամսով։ Հունվարի 25–ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։
Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Բաքվի բանտում են գտնվում նաև Արցախի մի շարք այլ պաշտոնատար անձինք` ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։