Ստամբուլում երկու անհայտ անձինք պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան հայտարարել է, որ հարձակման հետևանքով մեկ զոհ կա։
Նախարարի խոսքով՝ երկու հարձակվողները դիմակավորված են եղել և «մասնակցել» են կիրակնօրյա աղոթքին։
Երլիկայան հայտնել է հարձակման գործով լայնամասշտաբ հետաքննության մասին, հարձակվողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
CNN Türk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակվողները կրակել են ինքնաձիգներից։