Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Ջոկոնդայի» վրա

Լուվրի թանգարանը ճգնաժամային շտաբ է գործարկել։
Sputnik
Փարիզում էկոակտիվիստները Լուվրի թանգարանում ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») հռչակավոր կտավի վրա, որը պաշտպանված է զրահապատ ապակիով: Այս մասին հայտնում է France Presse-ը։
Թանգարանը ճգնաժամային շտաբ է գործարկել։ Դահլիճը, որտեղ ցուցադրվում է կտավը, մարդիկ անմիջապես տարհանվել են, ապա սկսվել են մաքրման աշխատանքները։
«Պարենային պատասխան» (Riposte alimentaire) կոչվող կազմակերպությունը, որը ներկայանում է որպես «քաղաքացիական դիմադրության ֆրանսիական արշավ, որի նպատակը հասարակությունը կլիմայական և սոցիալական առումով արմատապես փոխելն է», գործակալությանը հայտարարություն է ուղարկել, որում պատասխանատվություն է ստանձնել ակցիայի համար:
Փաստաթղթում միջոցառումը բնութագրվում է որպես «քաղաքացիական դիմադրության արշավի սկիզբ»՝ պահանջելով «կայուն սննդի սոցիալական անվտանգություն»։