Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 28–ի ցերեկը կլինի +1...+3 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 2-4 աստիճան ցուրտ։