ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները շնորհավորել են Բանակի տոնի առթիվ

ՀՀ բանակի տոնը նշվում է հունվարի 28–ին, քանի որ 1992 թ. նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3–րդ նախագահի գրասենյակը։
Բանակի կազմավորման 32–րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հուսով եմ՝ հայկական բանակը կշտկի մեջքը և կվերագտնի իր երբեմնի փառքն ու հզորությունը՝ կրկին ապահովելով արժանապատիվ խաղաղություն հայ ժողովրդի համար»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թ. հունվարի 6-ին ՀՀ նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվ. նոյեմբերի 20–ին ՀՀ Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր։
ՀՀ բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թ. նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։