Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար

Բեռնատարներն արգելափակվել են մերկասառույցի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարները Սյունիքի մարզում քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 26-ին, ժամը 21։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում մերկասառույցի պատճառով բեռնատարն արգելափակվել է։
Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Արգելափակումից դուրս բերվելուց հետո 15 բեռնատարները շարունակել են ընթացքը: