Հանրապետության ողջ տարածքում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձյուն Երևանում. Արխիվային լուսանկար
Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորում` ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ի գիշերը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում հունվարի 27-ին սպասվում է ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում հունվարի 27–ի ցերեկը կլինի -1...+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 1-3 աստիճան ցուրտ։