«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել

Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող 13 տաքսիստ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
«Զվարթնոց» օդանավակայանում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել
«2024թ․ հունվարի 19-26-ը պարեկային ծառայողների հետ իրականացրած մշտադիտարկման ընթացքում «Զվարթնոցի» տարածքում հայտաբերվել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայտնաբերված իրավախախտ 13 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Տեսչական մարմնից հիշեցրել են` տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։
«Զվարթնոց» օդանավակայանում առանց լիցենզիայի 13 տաքսի են հայտնաբերել
Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
մինչև 7 տարվա արտադրության
սպիտակ հիմնագույնի
գործարանային վառելիքային համակարգով շահագործվող
ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով (счетчик).
«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։