Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել

Ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Թուրքիայի հյուսիսում այսօր վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
«Կաստամոնու-Տաշկյոպրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան»,– գրել է պարբերականը:
Այս պահին զոհերի թիվը հասել Է վեցի, վիրավորվել է 33 մարդ: