Պուտինը Պետերբուրգում վոլեյբոլի խաղի է հետևել և գնդակ է նվեր ստացել

ՌԴ նախագահը վոլեյբոլի կանանց թիմի անդամների խնդրանքով նկարվել է նրանց հետ։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պետական ծովային տեխնիկական համալսարանում ներկա է գտնվել վոլեյբոլի աղջիկների թիմի խաղին, ինչից հետո գնդակ է նվեր ստացել։
Պուտինը համալսրան է այցելել ուրբաթ օրը, որտեղ հանդիպել է հատուկ ռազմական օպերացիայի մասնակից–ուսանողներին։
Այնտեղ Պուտինը հետևել է կանանց թիմի խաղին և նրանցից գնդակ նվեր ստացել։
«Սա Ձեզ` մարզադահլիճում գտնվող ամբողջ կոլեկտիվի կողմից»,– նշել է մարզիկներից մեկը։
ՌԴ նախագահը վոլեյբոլի կանանց թիմի անդամների խնդրանքով նկարվել է նրանց հետ։