2023 թ. 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ

Արխիվային լուսանկար
Այս ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2023 թ. հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից տեղեկացնում են, որ 2023 թ. արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ:
«Այս տարվա ցուցանիշը 2022 թ. նկատմամբ գերազանցել է 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2022 թ. շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ։
2015–2023 թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ։