ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։
2021թ. Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակներն էին պայքարել միջազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ։
Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։
Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։
Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։