Գանդիի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի հյուրանոցային մասնաշենքում։
Sputnik
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Գանդիի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է Isna իրանական լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թեհրանի հրշեջ ծառայությանը։
«Հիվանդանոցի թթվածնային պարկուճները սառեցվել են և դրանց պայթյունը կանխվել է»,– նշված է կայքում։
Կայքը հայտնում է նաև, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի հյուրանոցային մասնաշենքում։ Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գանդիի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։ ԶԼՄ–ները հայտնում էին, որ հրդեհն ընդգրկել է շենքի մի քանի հարկ: