ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո

2026 թվականի հունվարի 1-ից ԵՄ երկրները կանցնեն բժշկական նյութերի և ապրանքների վերազգային գրանցման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ավելի քան 4500 դեղամիջոց արդեն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, ևս 10 հազարի հայտն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ԵՏՀ 2020-2024 թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։
Նրա խոսքով՝ հայտերի ավելի քան 80 տոկոսը ստացվում է ՌԴ-ից, իսկ ԵԱՏՄ մյուս 4 երկրներն այնքան էլ պատրաստակամորեն չեն անցնում դեղամիջոցների և բժշկական ապրանքների գրանցման վերազգային համակարգին: Միաժամանակ ազգային գրանցումը պահպանելու փորձեր են արվում։ Սակայն Նազարենկոն կարծում է, որ դա սխալ է, քանի որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։
«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը», - նշեց Նազարենկոն։
ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ (2024թ, հունվարի 25). Մոսկվա
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդունվել են հարյուրից ավելի համապատասխան իրավական ակտեր, մշակվել են ԵԱՏՄ ռեեստրում դեղերի ներդրման բոլոր ընթացակարգերը: Բացի այդ, լուծվում են դեղամիջոցների գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները։
Ոսկերչական իրերի մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց, հարցն այլ կերպ ենք լուծում․ փոխնախարար
Հանձնաժողովը բավականին պարզեցրել է դոսյեն միության իրավունքին համապատասխանեցնելու ընթացակարգը։
Նշենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է անցնեն դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերազգային գրանցման։