ԻԼ-76-ը կործանվել է Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-խմբ.) Բելգորոդի մարզում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կործանված Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող:
Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ աղետի պատճառները պարզելու համար:
Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր Կորոչանսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին: Նա նշել է, որ տեղում աշխատում են քննիչներն ու ԱԻՆ աշխատակիցները։