ՀՀ դպրոցներում ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահ է` ՀՀ–ում մասնագիտական կողմնորոշման խնդիրն ակնհայտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանյան դպրոցներում ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։ Այս մասին ԱԺ–ում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մասնագիտական կողմնորոշման շուրջ մենք հետևողական աշխատում ենք դպրոցներում։ Դա հանրակրթության նոր չափորոշչի ներդրման բաղադրիչներից մեկն է։ 7-րդ դասարանից սկսած դպրոցներում պետք է մասնագիտական կողմնորոշման ակումբներ գործեն։ Այս տարի արդեն փուլային ձևաչափով դպրոցներում ներդրվում է չափորոշիչը։ Հուսով եմ, որ մի քանի տարվա ընթացքում կունենանք տվյալներ, թե երիտասարդներից քանիսն են սովորում կամ սովորել և աշխատում են իրենց նախընտրած և սիրած մասնագիտությամբ»,– նշեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց` ՀՀ–ում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա, և դա ակնհայտ է ու լուրջ։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ փուլային զարգացման, ինչպես նաև մարդու նախընտրությունների և առաջնահերթությունների փոփոխության խնդիր նույնպես կա։
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտն ասես կրթական համակարգի խորթ զավակը լինի. նախարար
Անդրեասյանն ասաց` բոլորովին պարտադիր չէ, որ 15-16 տարեկանում ընտրված մասնագիտությունը մարդը 10 տարի անց էլ շարունակի ճիշտ որոշում համարել։