Երևանի կենտրոնում հսկայական ծառը պոկվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա. տեսանյութ

Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։

Երթևեկությունը նշված փողոցում կաթվածահար է եղել։
ArmLur.am-ն էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է ստեղծված իրավիճակը։