Ձյան տեղումները կշարունակվեն, տեղ-տեղ բուք կլինի. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը -1-ից +1, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հունվարի 24-ին ու 27-ին, 26-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը աստիճանաբար նվազել է 7-9 աստիճանով։
Երևանում հունվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը -1-ից +1, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։