Սոչիում ծեծկռտուքի հետևանքով մահացել է հումորիստ Ամիրան Գևորգյանը

Ամիրան Գևորգյանը. Արխիվային լուսանկար
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Սոչիում անցկացվող КВН-ի ամենամյա փառատոնի ժամանակ, դրսում ծեծկռտուք է տեղի ունեցել 31–ամյա Ամիրան Գևորգյանի և դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի միջև։ Ամիրան Գևորգյանը փառատոնի հյուրերի ցանկում է եղել։ Այս մասին գրում է SHOT-ը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ էլ անցկացվում է ՈւՀԱ փառատոնը։ Ամիրանին հրել են, ինչի հետևանքով նա գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի վնասվածք, գանգի հիմքի կոտրվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Տղան կոմայի մեջ է ընկել։

«Երկու օր անց Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է»,- հայտնում է SHOT–ը։
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի ՈւՀԱ «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքի մասնակից 32-ամյա Արթուր Ռասուլովը հետախուզման մեջ է։