ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը` Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղ բնանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Տեղեկությունը հրապարակված է խորհրդարանական վեհաժողովի կայքում։
Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` անցյալ տարվա հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ։ Նա իր զեկույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է մարդու իրավունքների խիստ երաշխիքներ սահմանել հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին` Միյատովիչը նաև կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։
Հիշեցնենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում է եղել 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը։