Երևանում ձյան ծածկույթը կկազմի 10-15 սմ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևելյան է, 3-6մ/վ արագությամբ, հունվարի 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 23–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...+1 աստիճան։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: