Բրիտանական կղզիներում մոլեգնած «Իշա» ուժեղ փոթորկի պատճառով ավելի քան 170 հազար տուն և ձեռնարկություն է հոսանքազրկվել Իռլանդիայում։ Այս մասին հայտնել է իռլանդական ESB Networks ընկերությունը։
Ուժեղ քամին վնաս է հասցրել ամբողջ երկրի էլեկտրաէներգետիկ համակարգին։ Այդ պատճառով հոսանքի հետագա անջատումներ են սպասվում։
Ընկերությունը հայտարարել է, որ մասնագետների թիմն աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ այնտեղ, որտեղ դա թույլ են տալիս պայմանները։
Բրիտանական կղզիներում մոլեգնել է «Իշա» ուժեղ փոթորիկը։ Եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Իռլանդիայի մի շարք առափնյա շրջաններում ուժեղ քամու պատճառով, որի ուժգնությունը հասել է մոտ 150 կմ/ժ-ի։ Անբարենպաստ եղանակային պայմանները խափանումների են հանգեցրել ճանապարհային և երկաթուղային հաղորդակցության աշխատանքում։