ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ
Վեհաժողովը հարցը կքննարկի հունվարի 24–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չեղարկման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում։
«ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պատվիրակության կողմից պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով»,– նշված է վեհաժողովի հաղորդագրության մեջ:
Վեհաժողովը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 24–ի երեկոյան` քննարկումներից հետո:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` երկրի դեմ պաշտոնական բողոք կլինի, քանի որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ Լաչինի միջանցք։