«Զինուժը» տեսանյութ է պատրաստել նրանցից մեկի՝ Միլենա Ենոքյանի մասին։
Պարզվում է՝ նա երկու տարի շարունակ դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, սակայն տեսողության խնդիրների պատճառով չի ընդունվել։ Վերջերս վիրահատել է աչքերն ու բուժզննումների արդյունքում ճանաչվել ծառայության համար պիտանի։
Մասնագիտությամբ ծրագրավորող է, զբաղվում է սպորտով, ցանկանում ռազմական բարձրագույն կրթություն ստանալ։ Միլենան երազում է հզոր բանակ ունենալու մասին և կարծում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է մեր ներդրումն ունենալ այդ գործում։
Հիշեցնենք, որ 2023–ի հունիսի ՀՀ ԱԺ–ն ընդունեց բանակում կանանց կամավոր ծառայության կարգի մասին նախագիծը։ Զինվորական ծառայություն անցնելու դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան կանայք: Ծառայության ժամկետը կկազմի 6 ամիս, ծառայության մեկնարկից առաջ ցանկացած պահի (բայց ոչ մեկնարկից հետո) հնարավոր կլինի հրաժարվել դրանից: Ծառայությունն անցկացվելու է առանձին զորամասում։
Ծառայության կես տարին լրանալուց հետո զինծառայողները կստանան 1 մլն - ական դրամ պարգևատրում: Ծառայությունը շարունակել ցանկացողները կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և ծառայության անցնել 5 տարի ժամկետով, որի ավարտից հետո կստանան 5 մլն դրամ: